Ճապոնիայում կգործարկեն գնացք`ոտքերի համար նախատեսված վաննայով
Ճապոնական երկաթուղային ընկերությունը ոտքերի համար նախատեսված վաննայով, հատուկ ներքնակներով և բարով հագեցած հատուկ զբոսաշրջային գնացք կգործարկի: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:
Վեց վագոնից բաղկացած հարմարավետ գնացքը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին հանգստանալ ճանապարհորդության ընթացքում:
Գնացքը կընթանա Ֆուկուսիմայից դեպի Սինդզե, որոնց միջև հեռավորությունը 184 կմ է: Մի կետից մյուսը հասնելու համար կպահանջվի 2 ժամ:










