Շուտով ճկվող պլանշետներն իրականություն կդառնան. Daily Mail

17:07 • 07.03.14

Տեխնոլոգիաներն արագորեն զարգանում են՝ ամեն օր մարդկանց առաջ բացելով նորանոր հնարավորություններ։ Ասվածը մասնավորապես վերաբերում է էլեկտրոնիկայի ոլորտին։ 

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, բրիտանական Սուրեյի համալսարանի մասնագետները համագործակցում են հանրահայտ Phillips տեխնոլոգիական ընկերության հետ՝ ճկվող պլանշետի պատրաստման համար SGT կոչվող տեխնոլոգիան մշակելու համար։

 

Նշվում է, որ ըստ ամենայնի՝ ճկուն ու ծալվող պլանշետները հասանելի կդառնան շատ մոտ ապագայում։ Բացի այդ, SGT տեխնոլոգիան կարող է օգտագործվել նոր սերնդի թվային սարքերի համար։
 

Շուտով ճկվող պլանշետներն իրականություն կդառնան. Daily Mail