Ford-ի նախագահը 13.8 մլն դոլարի բոնուս է ստացել լավ ղեկավարելու համար

14:55 • 07.03.14

Ամերիկյան Ford Motor Co ընկերության գլխավոր տնօրեն և նախագահ Ալան Մուլալին տնօրենների խորհրդի կողմից 13.8 մլն դոլարի բաժնետոմսերի տեսքով բոնուս է ստացել՝ 2013թ. ընկերությունը լավ ղեկավարելու համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Նման պարգևատրում Մուլալին ստացել է ընկերության եկամուտների աճի համար։ 2013թ. արդյունքներով՝ Ford-ի մաքուր շահույթը կազմել է 7.16 մլրդ դոլար, իսկ բաժնետոմսերն աճել են 19%-ով, ինչպես նաև ընկերությունն առաջընթաց է գրանցել չինական շուկայում։

 

Ford-ի նախագահը 13.8 մլն դոլարի բոնուս է ստացել լավ ղեկավարելու համար