700 ադամանդներով պատված ոսկյա iPhone. 1 մլն դոլարանոց սմարթֆոն է ներկայացվել (լուսանկարներ)
Լոնդոնյան Alchemist ոսկերչական ընկերությունը ներկայացրել է 24 կարատանոց ոսկե շրջանակով iPhone՝ պատված 700 ադամանդե քարերով։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ անգլիական ընկերության պատրաստած iPhone-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք սմարթֆոնը՝ 1 մլն դոլար արժեքով:
Alchemist-ը մասնագիտանում է դյուրակիր համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների համար դիզայներական զարդանախշ պատյաններ պատրաստելու գործում:
Թանկարժեք սմարթֆոնի ետևի վահանակը ևս պատրաստված է 24 կարատանոց ոսկուց՝ զարդարված 53 ադամանդներով, որոնք պատկերում են Apple-ի լոգոն:














