Կալիֆոռնիայի համալսարանը բացել է այն սենյակի դռները, որտեղ «ծնվել է» համացանցը (լուսանկարներ)
Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանի մասնաշենքերից մեկում բացվել են հին էլեկտրոնիկայով լի սենյակի դռները, որն առաջին հայացքից կարող է շատ անհետաքրքիր ու հնացած թվալ։
Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, այն իրականում համացանցի «ծննդավայրն է», որտեղ ուղարկվել է առաջին կարճ տեքստային հաղորդագրությունը։
Պարբերականը նշում է, որ դա տեղի է ունեցել 1969թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին. Լեոնարդ Քլեյնռոքն ու նրա թիմը համացանցի միջոցով հաղորդագրություն են ուղարկել Սթենֆորդի համալսարանին։
Նշվում է, որ սենյակում չի պահպանվել այն տեխնիկան, որը տասնամյակներ առաջ օգտագործվել է դարակազմիկ փորձարկման ժամանակ։

















