Facebook-ը ներկայացրել է պարզեցված լրահոսի էջը

16:41 • 07.03.14

Facebook սոցկայքը ներկայացրել է նոր, ավելի պարզ լրահոսի (news feed) էջը, ինչի շնորհիվ ստացվող լուսանկարները կլինեն անհամեմատ ավելի մեծ, իսկ փոստերն էլ՝ այլ տառատեսակով։

 

Ինչպես հայտնում է Cnet-ը, դրա արդյունքում լրահոսի էջն ավելի ֆունկցիոնալ է դարձել հատկապես նրանց համար, ովքեր կայք են մտնում սմարթֆոնով։
 

Նշվում է, որ սոցկայքն իր լրահոսի էջի դիզայնը փոխել էր մոտ 1 տարի առաջ, ինչը սակայն դուր չի եկել Facebook-ի 1 մլրդ-ից ավելի օգտատերերի։ Հաղորդվում է, որ սոցկայքի կոսմետիկ փոփոխությունը կտևի մի քանի շաբաթ։
 

Facebook-ը ներկայացրել է պարզեցված լրահոսի էջը