Քնի պակասը ուղիղ համեմատական է հարբածության հետ

23:56 • 07.03.14

Ուղեղի աշխատանքի տեսանկյունից արթուն անցկացրած յուրաքանչյուր հինգ ժամն ուղիղ համեմատական է մեկ շիշ ալկոհոլի հետ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով Meddaily-ին:

 

Գիտնականներն ապացուցել են, որ 20 ժամ անքուն մնացած մարդը, ինչպես ալկոհոլի թույլատրելի չափաբաժինն անցած հարբեցողը, չի կարող լիարժեք գործել:

 

Անքնության պատճառով օրգանիզմում մեծանում է սթրեսի հորմոնի կոնցենտրացիան, որոշակիորեն ընկնում է մարմնի ջերմաստիճանը, թերի է գործում իմունային համակարգը, իսկ ուղեղը նման պարագայում գործում է այնպես, ինչպես հարբած մարդկանց մոտ: