Դատարանն ուժի մեջ է թողել Samsung-ի տուգանքը՝ հօգուտ Apple-ի

14:40 • 07.03.14

Samsung և Apple ընկերությունների բազմաթիվ դիմակայություններից մեկը վերջապես ավարտվել է։ Դատական գործընթացն ավարտվել է հօգուտ Apple-ի, թեև Samsung-ը նույնպես ինչ-որ առումով կարող է հանգիստ շունչ քաշել, գրում է iphones.ru-ն։

 

Դատարանի որոշման ամենակարևոր մասը միլիարդանոց տուգանքն է, որը Samsung-ը պետք է վճարի Apple-ին։ Դատավոր Լյուսի Կոն այդ որոշումն անփոփոխ է թողել։ Կորեական ընկերությունը պետք է 929 մլն դոլար վճարի Apple-ին՝ որոշ հիմնական արտոնագրեր խախտելու համար։ Այս անգամ վճարումն անխուսափելի է, քանի որ դատարանի որոշումը վերջնական է։

 

Դատական նիստը կարող էր Samsung-ի համար աղետալի ավարտ ունենալ, եթե 2-րդ որոշումը նույնպես ընդունվեր հօգուտ Apple-ի։ Հարցը վերաբերում էր ԱՄՆ-ի տարածքում կորեական սմարթֆոնների վաճառքի արգելմանը։ Սակայն դատավորը որոշել է, որ ընկերության ներկայացրած ապացույցները բավարար չեն նման միջոցի կիրառման համար։

 

Դատարանն ուժի մեջ է թողել Samsung-ի տուգանքը՝ հօգուտ Apple-ի