ԱՄՆ-ում կանանց խոհանոցում պահելու միջոց են գտել
2020թ.-ին խոհանոցային սեղաններն իրենց մեջ կներառեն գազօջախի և պլանշետի գործառույթները:
Տարվա սկզբին անցկացված CES-2014 էլեկտրոնային ցուցահանդեսի ժամանակ Whirpool ընկերությունը ներկայացրել է ինտերակտիվ խոհանոցային սեղանի մոդել, որի մակերեսն օգտագործվում է որպես ջեռուցման տարր:

Բացի այդ «հրաշք սեղանը» ի զորու է ինտերնետում որոնել տեղեկություններ` եղանակի տեսություն, բաղադրատոմսեր և խորհուրդներ, ինչպես նաև` հնարավորություն է տալիս լուսանկարներ տեղադրել Facebook սոցիալական կայքում:
Whirpool ընկերության ամենաբարձր վարձատրվող աշխատակիցներից Քրիս Քուատրոչին նշում է, որ խոհանոցային ինտերակտիվ սեղանի այս նոր մոդելը ճաշապատրաստման գործընթացը դարձնում է հնարավորինս հաճելի: Սեղանը կաշխատի ձայնային հրահանգների, ինչպես նաև` մատների հպման միջոցով:










