Վիտամին D-ի բարձր մակարդակ ունեցող հիվանդներն ավելի հաճախ են բուժվում կրծքագեղձի քաղցկեղից
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վիտամին D-ի բարձր մակարդակ ունեցող հիվանդներն ավելի հաճախ են բուժվում կրծքագեղձի քաղցկեղից: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով Anticencer Research-ին:
Գիտնականները նման եզրակացության են եկել` ուսումնասիրելով կրծքի քաղցկեղով տառապող 4 մլն կանանց:
Նրանց կարծիքով` նմանօրինակ օրինաչափությունն արտահայտվում է նրանով, որ վիտամին D-ն ակտիվացնում է արյան բաղադրության մեջ առկա սպիտակուցը, որն արգելափակում է քաղցկեղի բջիջների բաժանման գործընթացը կամ նկատելիորեն դանդաղեցնում է այն:










