«Անհանգիստ ոտքերի» համախտանիշը`առողջությանը սպառնացող վտանգ
«Անհանգիստ ոտքերի» համախտանիշը մի վիճակ է, որը բնութագրվում է հանգիստ վիճակում ստորին վերջույթներում սկսվող տհաճ զգացողություններով, ինչը ստիպում է հիվանդին ոտքի՝ ցավը մեղմացնող շարժումներ կատարել:
Այդ վիճակը հաճախ բերում է քնի խանգարման և վկայում է այն մասին, որ հիվանդը լուրջ առողջական խնդիրներ ունի, գրում է Газета.ru-ն:
Գիտնականները նման եզրակացության են եկել, երբ ուսումնասիրել են այս համախտանիշով տառապող 12.556 մարդկանց: Նրանց հաջողվել է հաստատել, որ մյուս` առողջ մարդկանց համեմատ նման համախտանիշով տառապող հիվանդների մեջ ավելի բարձր է մահացության մակարդակը:
Բացի այդ, նրանցից շատերի մոտ սիրտ-անոթային և հիպերտոնիկ հիվանդություններ են նկատվում:










