Գլոբալ տաքացումները հանգեցնում են մալարիայի տարածմանը Աֆրիկայի նոր տարածաշրջաններում

01:18 • 08.03.14

Աֆրիկայի մի շարք նոր տարածաշրջաններ, որոնք նախկինում անվտանգ էին համարվում, գլոբալ տաքացումների արդյունքում զերծ չեն մնա մալարիայի տարածումից: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Խոսքն Աֆրիկայի միջլեռնային հատվածների մասին է, մասնավորապես` Եթովպիայի, ինչպես նաև` ծովի մակերևույթից 1600-2400 մետր բարձրության վրա գտնվող տարածքների ուղիղ կեսի:

 

Ամերիկայի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Մերսեդես Պասկուալը գտնում է, որ միջին օրական ջերմաստիճանի բարձրացման հետևանքով լեռնային բարձրավանդակում բնակվող մարդկանց համար մեծանում է մալարիայով վարակման ռիսկային գործոնը:
 

Գլոբալ տաքացումները հանգեցնում են մալարիայի տարածմանը Աֆրիկայի նոր տարածաշրջաններում