Գիտնականները հայտնաբերել են, թե ինչու է բանջարեղենա-մրգային խյուսը փոխում ատամների գույնը
Կանաչ երանգ ունեցող բանջարեղենը առողջության աղբյուր է, այդ իսկ պատճառով առավել ճանաչում են ստացել բանջարեղենային կոկտեյլները, սակայն բժիշկների կարծիքով` նրանք կարող են զրկել սպիտակափայլ ժպիտից: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով The Times of India -ին:
Հայտնի է, որ մթերքի գույնը պայմանավորված է քրոմոգենների տեսակից, խիստ պիգմենատավորված մոլեկուլներից, որոնք հեշտությամբ միաձուլվում են ատամների էմալին:
Որքան շատ են այդ մոլեկուլները, այնքան մեծ է ատամների գունավորման վտանգը, իսկ եթե այն խառնվում է ցիտրուսներում, ձավարեղենում, թեյում և սուրճում առկա որոշ տարրերի հետ, ապա ատամների էմալի գունավորման վտանգը ավելի է մեծանում:
Ատամների ճերմակությունը պահպանելու և բանջարեղենային կոկտեյլներից ամենադրական էլեմենտներն ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս դրանք վայելել ձողիկով, որպեսի նվազեցվի խյուսի շփումն ատամների հետ, իսկ ցիտրուսներ օգտագործելու պարագայում ատամներն օրական 2-ի փոխարեն լվանալ 3 անգամ:










