Ավստրալիայի Բարիերային Մեծ խութը կարող է «անդառնալի» վնասներ կրել կլիմայական փոփոխություններից. զեկույց

01:13 • 08.03.14

Ավստրալիայի Բարիերային Մեծ խութի հայտնի կորալյան համակարգը կարող է «անդառնալի» վնասներ կրել կլիմայական փոփոխությունների պատճառով: Ինչպես ներկայացնում է The Huffington Post-ը՝ այս մասին ասվում է Ավստրալիայում կատարված վերջին ուսումնասիրության զեկույցում:


Քվինսլենդի համալսարանի զեկույցում, որը հրապարակվել է Բնության համաշխարհային հիմնադրամի ավստրալական գրասենյակի կողմից, ներկայացված լուսանկարները ցույց են տալիս էկոհամակարգի` ապագայի տխուր պատկերը:


«Եթե մենք ավելի մեծ ուշադրություն չդարձնենք բնության հուշարձանին և չլուծենք տեղական ու համաշխարհային աղբյուրներից եկող ազդեցությունները, ապա կորալյան խութերը կարող են անհետանալ», -նշում են գիտնականները՝ հավելելով, որ խութն արդեն զգալի վնասներ կրել է անցյալ տասնամյակների ընթացքում արևադարձային փոթորիկների և այլ վնասակար երևույթների պատճառով:
 

great barrier reef bleaching

 

Ավստրալիայի Բարիերային Մեծ խութը կարող է «անդառնալի» վնասներ կրել կլիմայական փոփոխություններից. զեկույց