Google Glass-ի միջոցով հնարավոր կլինի պարզել դիմացինի էմոցիաները

08:35 • 08.03.14

Ամերիկյան Emotient ընկերությունը Google Glass-ի ակնոցների համար թողարկել է Sentiment Analysis հավելվածը, որը թույլ է տալիս որոշել ակնոցը կրողի շուրջ գտնվող մարդկանց դեմքի էմոցիաները:


Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ TechCrunch-ին հղումով, հավելվածն իր աշխատանքում կիրառում է ակնոցի մեջ ներկառուցված տեսախցիկը: Ծրագիրը վերլուծում է լուսանկարներն ու դրանցում երևացող մարդկանց դիմագծերն ու դեմքի մկանները, և այդ տվյալների հիման վրա եզրակացություններ անում:


Ծրագիրը կարող է բացահայտել ընդհանուր տրամադրությունը, «հիմնական» և «բարդ» էմոցիաները, որոնց շարքը ծրագրավորողները դասում են ուրախությունը, վախը, հիասթափությունն ու շփոթմունքը:


Բացի էմոցիաներից՝ Sentiment Analysis-ը տարբերակում է նաև սեռը: Ապագայում այն կարող է պարզել նաև մարդու մոտավոր տարիքն ու էթնիկական պատկանելությունը: Ներկա պահին ծարգիրը փորձարկում է անցնում:

 

Google Glass-ի միջոցով հնարավոր կլինի պարզել դիմացինի էմոցիաները