Իսրայելի ավիաընկերությունները կպաշտպանեն իրենց ինքնաթիռները լազերային հրթիռների միջոցով (տեսանյութ)
Վերջերս Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ SkyShield համակարգը հաջողությամբ անցել է փորձարկումը և մոտ ապագայում այնտեղ կներդրվեն «surface to air» հրթիռները, որոնք կօգտագործվեն հակառակորդի հրթիռների նպատակային ոչնչացման համար:
C-MUSIC-ը` SkyShield-ի առևտրային տարբերակը օբյեկտների բացահայտման նպատակով լազերներից բացի օգտագործում է նաև տեսախցիկ:

Երբ ինֆրակարմիր սենսորները ֆիքսում են հակառակորդի հրթիռները, լազերային նավիգացիոն համակարգը կրակում է թիրախին, շեղում է նրան ընթացքից և կանխում սպառնալիքն իր օդային տեխնիկայով:
Իսրայելի զինուժի գեներալ Էյտան Էշելը պնդել է, որ SkyShield-ը փորձարկում է անցել երկրի պատմության մեջ առավել ժամանակակից և համալիր թեստավորման միջոցով:










