Աշխարհի ամենանեղ տունը (լուսանկարներ)

16:53 • 08.03.14

Լեհաստանի աղմկոտ Վարշավա քաղաքի կենտրոնում կա մի թաքնված գաղտնիք՝ երկու շենքերի արանքում, որ դժվար է նկատել: Այս «արտ ինստալացիան» լեհ ճարտարապետ Ջակուբ Սչեսնիի կառուցած տունն է: Նա ցանկանում էր մի բան ստեղծել երկու հին շենքերի միջև գտնվող նրբանցքում: Նա անսպասելիորեն և հիանալի ձևով վերափոխել է այդ տարածքը: Ջակուբը և Չենտրալա կոչվող դիզայներների խումբը այդ նրբանցքում կառուցել են աշխարհի ամենանեղ տունը, գրում է viralnova.com-ը:


Շատ անցորդներ կարող են չնկատել այս նեղ տունը, չնայած այն աստիճանաբար դառնում է զբոսաշրջային հայտնի վայր: Այն կոչվում է Քերեթ տուն: Ամենալայն հատվածում այն 50 դյույմից քիչ լայնություն ունի: Ջակուբն այն կառուցել է որպես ճանապարհորդող գրողների համար ժամանակավոր տուն: Նա հաշվարկել է, որ ցանկացած մեկը, ով մնա այդտեղ, երկար չի մնա տան փոքր չափսի պատճառով: «Պետք է հումորի զգացում ունենալ, որովհետև երկար նման վայրում չեք կարող գտնվել»,- ասել է Սչեսնին: Տան մեջ տեղաշարժվելու համար անհրաժեշտ է օգտվել աստիճաններից:
 

Աշխարհի ամենանեղ տունը (լուսանկարներ)