Sony-ն վաճառել է Տոկիոյում իր շտաբ-բնակարանը
Sony ընկերությունը 156 մլն դոլարով վաճառել է Տոկիոյում գտնվող նախկին շտաբ-բնակարանը և դրա հարակից շենքը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը։
Անշարժ գույքը գնել է Sumitomo Realty & Development ընկերությունը։ Sony-ն զբաղեցնում էր շինությունը 1997-2007թթ.։ ։ Ընկերությունը հույս ուներ վաճառքից ստանալ 146 մլն դոլար։
Ֆինանսական վնասները փոխհատուցելու նպատակով անշարժ գույքի վաճառքի մասին Sony-ին հայտարարել էր 2013թ. հունվարին։ Նույն ժամանակահատվածում ընկերությունը 1.1 մլրդ դոլարով վաճառել է Մանհեթենում գտնվող գրասենյակային երկնաքերը։ Ավելի ուշ հաջողվել է վաճառել Տոկիոյի Sony City Osaki երկնաքերը՝ 1.2 մլրդ դոլարով։










