Նոր հավելվածը կօգնի պարզել, թե Facebook–ում ովքեր են Ձեզ հանել իրենց ընկերների ցանկից
Ծրագրային նոր հավելվածն այսուհետ ֆեյսբուքյան օգտատերերին կօգնի շատ ավելի հեշտ ճանապարհով պարզել, թե ովքեր են նրանց հանել իրենց ընկերների ցուցակից, այս մասին տեղեկացնում է Business Insider–ը։
Նոր հավելվածը, որը կոչվում է Unfriend Notify՝ ապաընկերացման մասին ծանուցում, աշխատում է Firefox և Chrome դիտարկիչների հետ։
Եթե օգտագործվող դիտարկիչը Chrome է, ապա այս հավելվածն օգտագործելու համար հարկավոր է սեղմել այստեղ։










