ԱՄՆ որոշ բարերում և սրճարաններում հրաժարվում են սպասարկել Google glass կրող այցելուներին

16:25 • 09.03.14

Սան Ֆրանցիսկոյում, որտեղ գտնվում է Google-ի գրասենյակներից մեկը, աճում է դժգոհությունը՝ նոր տեխնոլոգիաների՝ քաղաքային կյանք ներխուժելու կապակցությամբ. գրում է Russia Today-ը։


Google glass ակնոց կրող կնոջ վրա տեղի ունեցած հարձակումից հետո շատ բարերի և սրճարաններ հրաժարվել են սպասարկել գաջեթի տերերին։


Քաղաքացիների դժգոհության պատճառն այն է, որ սարքը կրողները կարող են նկարահանել իրենց ողջ օրն ու տեղադրել համացանցում։ Շատ քաղաքացիներ դա իրենց անձնական կյանքի հանդեպ ոտնձգություն են որակում։


Բողոքի նոր ալիքի պատճառ էր դարձել տեղի բարերից մեկում տեղի ունեցած միջադեպը։ Այնտեղ այցելուներից մեկից պահանջել էին անհապաղ հանել ակնոցը, հակառակ դեպքում սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, քանի որ նա կարող էր լուսանկարել և տեսանկարահանել հաստատության բոլոր այցելուներին։


«Նրանք վիրավորում էին ինձ։ Ես ինձ վտանգի մեջ էի զգում։ Այդ ժամանակ էլ որոշեցի, որ կմիացնեմ տեսախցիկն ու կնկարահանեմ նրանց վախեցնող վարքը»,-ավելի ուշ պատմել է կինը։


Միջադեպի հետևանքով շատ բարեր և սրճարաններ մուտքի մոտ Google glass-ի կիրառումն արգելելու մասին գրառում են արել։


«Մեր հաճախորդներին անհանգստացնում է այն, որ իրենց կարող են լուսանկարել այն ժամանակ, երբ նրանք հանգստանում են»,- ասել է Willows հաստատության ներկայացուցիչը։

 

ԱՄՆ որոշ բարերում և սրճարաններում հրաժարվում են սպասարկել Google glass կրող այցելուներին