30 մլն դոլար. աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաներից մեկը՝ Bugatti Type 57SC Atlantic (լուսանկարներ, տեսանյութ)

11:42 • 10.03.14

Bugatti ընկերության Type 57SC Atlantic մոդելի ավտոմեքենան այսօր համարվում է ամենաթանկ ավտոմեքենաներից մեկն աշխարհում. դրա արժեքը 30 մլն դոլար է, գրում է Luxlux.net-ը։

Հեռավոր 1936թ. Bugatti-ն թողարկում է 4 հիանալի Type 57SC Atlantic ավտոմեքենա։ Այժմ պահպանվել են միայն 2-ը՝ մեկը երկնագույն, մյուսը՝ սև։ Վերջինս պատկանում է հագուստի դիզայներ Ռալֆ Լորենին։ Այն գտնվում է Փարիզում և Լորենի ավտոմեքենաների հավաքածուի մարգարիտն է։

Երկնագույն մոդելն այժմ զարդարում է Mullin թանգարանի հավաքածուն Կալիֆոռնիա նահանգի Օսնարդ քաղաքում։ Այն անհատ հավաքորդի հավաքածուում է գտնվում։ Սեփականատիրոջ անունը չի նշվում, սակայն հայտնի է միայն, որ մեքենան նա ձեռք է բերել 2010թ. աճուրդի ընթացքում՝ վճարելով 30 մլն դոլար։ Որոշ աղբյուրներ, սակայն, նշում են, որ գումարը տատանվել է 30-40 մլն դոլարի շրջանում։

1936թ. Bugatti վարպետներն իրական առաջընթաց են գրանցել մեքենաշինության ոլորտում։ Բանն այն է, որ Type 57SC Atlantic մոդելը կարող է բացել մինչև 200 կմ/ժ արագություն։

Ralph Lauren's $40 Mil Bugatti Wins World's Most Prestigious Car Show

Ralph Lauren's $40 Mil Bugatti Wins World's Most Prestigious Car ShowRalph Lauren's $40 Mil Bugatti Wins World's Most Prestigious Car Show