Էլեկտրոնային էրոտիկա. ռոբոտները սովորել են մերկապար պարել (լուսանկարներ)
Բրիտանացի ինժեներ Ժիլ Ուոքերը հին մեքենաների մասերից պատրաստել է յուրահատուկ ռոբոտներ, որոնք ձողի վրա հմտորեն կարողանում են մերկապար պարել՝ կառավարվելով միայն համակարգչով։
Ինչպես նշում է Daily Mail-ը, էլեկտրոնային պարողները, որոնք իրենց չափերով համապատասխանում են մարդուն, պաշտոնապես կներկայացվեն վաղը՝ Գերմանիայի Հանովեր քաղաքում մեկնարկելիք CeBIT Expo միջազգային ցուցահանդեսին։
Հետաքրքրական է, որ ռոբոտ պարողների համար երաժշտությունն ապահովել է մեկ այլ ռոբոտ, որը հիանալիորեն գլուխ է հանում DJ-ի գործից։ Նշվում է, որ արտառոց մերկապարողներին վարձելու համար հարկավոր է վճարել 4.200 դոլար։












