Գիտնականները մթնոլորտում չորս նոր վտանգավոր տեխնածին գազ են հայտնաբերել
Բրիատանացի գիտնականները մթնոլորտում չորս նոր տեսակի տեխնածին գազ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով Nature Geosience-ին:
Խոսքը նախկինում անհայտ չորս ֆրեոնների մասին է, որոնք հագեցած են ալիֆատիկ ֆտորացված ածխաջրերով, որոնց արտադրությունն արգելված է, քանի որ դրանք նպաստում են օզոնային շերտի քայքայմանը:
Գազերը հայտնաբերվել են Գրենլանդիայի ձյան նմուշներն ուսումնասիրելու ժամանակ: Դրանք իրենցից ներկայացնում էին էթանի՝ նախկինում անհայտ միացություններ ֆտորի և քլորի հետ:
Չնայած այն հանգամանքին, որ գազերի առաջացման աղբյուրներն անհայտ են մնում,գիտնականները ենթադրում են, որ ամեն տարի մթնոլորտ են թափանցում մոտ 3 տոննա նման նյութեր:










