InkPhone. ստեղծվել է սմարթֆոն, որը կարելի է չլիցքավորել 2 շաբաթ շարունակ
Ժամանակակից սմարթֆոնների ամենաթույլ կողմն այն է, որ դրանց մարտկոցի լիցքը չի բավականացնում գոնե 1 ամբողջ օր։ Սակայն Գերմանիայի Հանովեր քաղաքում ընթացող Cebit տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել է լեհ մասնագետների ստեղծած նոր սմարթֆոնը, որը կարելի է չլիցքավորել 2 շաբաթ շարունակ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նման առավելության դիմաց օգտատերը պետք է հրաժարվի արդեն սովորական դարձած գունավոր էկրանից և փոխարենն օգտվի սևուսպիտակից։
Ինչ վերաբերում է նորույթի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 4.3 դյույմ անկյունագծով E Ink Flex էկրանով, 1 Գհց հաճախականությամբ պրոցեսորով, Android օպերացիոն համակարգի ադապտացված տարբերակով և 1800 ամպեր/ժամ տարողությամբ մարտկոցով։










