Apple-ը ներկայացրել է թարմացված iOS 7.1 օպերացիոն համակարգը

13:11 • 11.03.14

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է թարմացված iOS 7.1 օպերացիոն համակարգը։ Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, համակարգը հասանելի է 2010թ. ի վեր արտադրված iPhone 4, 4S, 5, 5S, 5C սմարթֆոնների և iPad-ի համար։

 

Նորույթի ստեղծողների խոսքերով՝ համակարգում վերացվել են նախկին բոլոր թերությունները, կատարելագործվել է մատնահետքերի ճանաչման Touch ID գործառույթը, ինչպես նաև կան նորամուծություններ։

 

Հիմնական նորարարություններից մեկը CarPlay տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս համակարգն ակտիվացնել մեքենայում։ Բացի այդ, iOS 7.1-ը հնարավորություն է տալիս առանց գովազդի ռադիո լսել։

 

Այնուհանդերձ փորձագետներն օգտատերերին խորհուրդ են տալիս չշտապել նոր օպերացիոն համակարգը ներբեռնելու հարցում և սպասել 2 շաբաթ, որպեսզի դրա թերություններն ի հայտ գան։
 

Apple-ը ներկայացրել է թարմացված iOS 7.1 օպերացիոն համակարգը