Իգական սեռի հաջող կարիերային խանգարում են կարծրատիպերը
Ամերիկացի գիտնականները գտնում են, որ կանանց հաջող կարիերային խանգարում են կարծրատիպերը՝ թույլ սեռի մաթեմատիկական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, գիտական ունակությունների հետ կապված: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով PNAS-ին:
Գիտնականները նման եզրակացության են եկել իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, որի ընթացքում հետևել են, թե ինչպես են անցնում աշխատանքի ընդունման հարցազրույցները տարբեր ընկերություններում:
Մասնավորապես՝ նրանք կարողացել են հաստատել, որ գործատուները վերը նշված ոլորտներում նախընտրում են աշխատանքի ընդունել բացառապես տղամարդկանց:
Հատկանշական է, որ դա տեղի է ունենում նույնիսկ այն դեպքում, երբ աշխատանք փնտրողները պետք է անցնեն մի շարք թեստեր, որի արդյունքում իգական սեռի ներկայացուցիչներն արդարացիորեն ավելի լավ են կատարում առաջադրանքները, քան տղամարդիկ:










