Լուսային էֆեկտների արվեստը՝ պատկերված անօդաչու թռչող սարքերի օգնությամբ (լուսանկարներ)

20:48 • 12.03.14

Ոգևորվելով 1977-ին նկարահանված` «Երրորդ աստիճանի մոտ կապեր» (Close Encounters of the Third Kind) ֆիլմում կիրառված լուսային էֆեկտներից՝ Fiction ստուդիան զանգվածային լուսային պատկերներ է ստեղծել, որոնք նմանվում են երկնքում լուսարձակող այլմոլորակային առարկաների:


Ինչպես գրում է Huffington Post-ը՝ նեոնային լուսային էֆեկտներն ստանալու համար Fiction-ում կիրառել են երկարաժամկետ ճառագայթման լուսանկարներ անելու տեխնիկան՝ պատկերելու DJI Phantom անօդաչու թռչող սարքին ամրացված դիոդային լույսերը:


Կալեյդոսկոպիկ պատկերներից photoshop-ի օգնությամբ հայելային պատկերներ են ստեղծվել:
 

 

Լուսային էֆեկտների արվեստը՝ պատկերված անօդաչու թռչող սարքերի օգնությամբ (լուսանկարներ)