Նորվեգիան երեխաներ կուղարկի Հյուսիսային բևեռ

11:28 • 12.03.14

13-ամյա նորվեգացի երեխաները NRK Super բազմամիլիոնանոց նախագծի շրջանակներում կմեկնեն բացառիկ բևեռային արշավի, տեղեկացնում է Euromag-ը։

 

Արշավը կսկսվի Տրոմսյոյից, կշարունակվի դեպի Նյու Օլեսուն, այնուհետև դեռահաս ճամփորդները կանգ կառնեն հետազոտական նավի վրա։ Դրանից հետո գիտարշավի 4 մասնակիցներ դահուկներով կգնան դեպի մեր մոլորակի ամենահյուսիսային կետը։

 

Այն հարցին, թե արդյո՞ք վտանգավոր չէ դեռահասներին ուղարկել դեպի Հյուսիսային բևեռ, նախագծի հեղինակները պատասխանել են, որ ամեն ինչ կարգին է ընթանալու։ Նրանք նաև հավելել են, որ երեխաներն արդեն բարեհաջող գիտարշավ են անցկացրել Գրենլանդիայում, ինչն է՛լ ավելի բարդ է, քան դեպի Հյուսիսային բևեռ գնալը։ Բացի այդ, 13-ամյա ճամփորդներին ուղեկցելու են փորձառու փրկարարներն ու գիտնականները։

 

Գիտական հետազոտությունների արդյունքները երեխաները կներկայացնեն Փարիզում կլիմայական գագաթնաժողովի ժամանակ։

 

Նորվեգիան երեխաներ կուղարկի Հյուսիսային բևեռ