Քաղցկեղով հիվանդ տարեց անգլիացի կանանց զրկել են հասանելիք բուժօգնությունից

01:02 • 12.03.14

Մեծ Բրիտանիայում քաղցկեղով հիվանդ տարեցների մեծամասնությունը չի ստանում համապատասխան բուժօգնություն: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով The Australian-ին:


Մասնավորապես՝ տարեց կանանց համար նախատեսված քիմիաթերապիայի կուրսերը կրճատում են, իսկ տարեց տղամարդկանց երբեմն չեն էլ նշանակում համապատասխան բուժումներ:


Միացյալ Թագավորության Բելֆեստի թագավորական համալսարանի պրոֆեսոր Մարկ Լոուրելի խոսքով՝ Մեծ Բրիտանիային անհրաժեշտ է արմատապես փոխել քաղցկեղի բուժման մոտեցումը. նշանակված բուժումը չպիտի կրի ավելի ցածր ինտենսիվության՝ կախված հիվանդի տարիքից:


Պրոֆեսոր Լոուրելը նշել է, որ բուժման սկզբունքների փոփոխումը՝ կախված հիվանդների տարիքից, հիասթափություն է առաջացնում նրանց մոտ:
 

Քաղցկեղով հիվանդ տարեց անգլիացի կանանց զրկել են հասանելիք բուժօգնությունից