Աստղագետներն առաջին անգամ Վեներայի վրա «ծիածան» են ֆիքսել (լուսանկար)
Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետներն առաջին անգամ Վեներա մոլորակի վրա լուսանկարել են հազվագյուտ օպտիկական երևույթ, որն իրենից ներկայացնում է ծիածանի կիսաշրջանակներ։
Ինչպես նշում է Взгляд-ը դրանք առաջանում են մթնոլորտում արևի լույսի բեկման շնորհիվ։ Գործակալության տվյալներով՝ սա ծիածանի առաջին արտամոլորակային երևույթն է, որը ֆիքսվել է տեսախցիկով։ Այն կարող է օգնել աստղագետներին ավելի լավ իմանալ Վեներայի մթնոլորտային քիմիական բաղադրությունը։
Ծիածանային կիսաշրջանակները լուսանկարվել են EKA սարքով, որը գտնվում է Արևի և Վեներայի միջև։












