Սպանախի տերևները կօգնեն ազատվել ավելորդ քաշից

21:21 • 12.03.14

Լունդի համալսարանի փորձագետների կարծիքով` սպանախում առկա կառուցվածքային նյութերn օգնում են ազատվել ավելորդ քաշից: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Meddaily-ին:


Սպանախում առկա թիլակոիդ կոչվող նյութը դանդաղեցնում է մարսողության գործընթացը և նպաստում աղիներում հագեցածության հորմոնի զարգացմանը:


Տերևավոր բանջարեղեններից թիլակոիդների ամենամեծ չափաբաժինն առկա է հենց սպանախում, սակայն օրգանիզմն ի վիճակի չէ պառակտել թիլակոիդները և տարանջատել դրանք թարմ սպանախից, այդ իսկ պատճառով սպանախը պետք է մանրացնել և ֆիլտրել:

 

Թիլակոիդներն իրենց մեջ ներառում են տարբեր օգտակար նյութեր՝ սպիտակուցներ, A, E, K վիտամիններ, հակաօքսիդանտներ, բետա, կարոտին և լյուտեին:
 

Սպանախի տերևները կօգնեն ազատվել ավելորդ քաշից