Չամուսնացած կանանց՝ սրտի հիվանդությունից մահանալու հավանականությունն ավելի մեծ է. հետազոտություն

23:14 • 12.03.14

Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի գիտնականների իրականացրած վերջին ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ ամուսնական կարգավիճակը կարող է դառնալ սրտի հիվանդություն ձեռք բերելու պատճառ:


Ինչպես ներկայացնում է Medicalnewstoday.com կայքը՝ BMC Medicine ամսագրում հրապարակված հոդվածին հղումով, գիտնականները պարզել են, որ չամուսնացած կանայք ավելի հաճախ կարող են մահանալ սրտի հիվանդությունից, քան ամուսնացած կանայք:


Վերջին հետազոտությունները պարզել էին, որ ամուսնացած տղամարդիկ ավելի հազվադեպ են ենթարկվում սրտի հիվանդությունից մահանալու վտանգին, քան՝ ամուրիները, սակայն հետազոտության ղեկավար Սառա Ֆլոդը նշում է, որ նախկինում այս հարցի շուրջ լայնածաված հետազոտություններ չէին իրականացվել կանանց շրջանում:


Այսպիսով՝ նրանք ձեռնամուխ եղան Մեծ Բրիտանիայում միլիոնավոր կանանց տվյալները վերլուծելուն: Ազգային բժշկագիտական հետազոտությունը ներառել է 50 տարեկան և բարձր տարիքի ավելի քան 1,3 մլն կանանց: Տվյալները հավաքագրվել են 1996-2001 թվականներին: Կանանց խնդրել են հարցաշար լրացնել՝ ըստ հետազոտության հարցերի, որը նրանք կրկին լրացրել են 3 տարի անց:

 

Հիվանդանոցում բուժզննում անցած կանանցից, որոնք հետագայում մահացել են սրտի հիվանդությունից, 734 626-ը եղել են Օքսֆորդի համալսարանի հետազոտության մասնակիցները, որոնց միջին տարիքը հաշվարկվել է 60 տարեկան:


Նրանք նախկինում չեն տառապել սրտի հիվանդությամբ, կաթվածով կամ քաղցկեղով: 
 

Չամուսնացած կանանց՝ սրտի հիվանդությունից մահանալու հավանականությունն ավելի մեծ է. հետազոտություն