Նորագույն սարքը թույլ կտա ստորջրյա ճամփորդություն իրականացնել 40 մ խորություններում (լուսանկար, տեսանյութ)
Ինժեներներն ստորջրյա «խելացի» սարք են գործարկել, որը հնարավորություն է ընձեռում սուզորդներին՝ «լողալ դելֆինների պես»: Սարքը նման է Ջեյմս Բոնդի՝ 1965-ին նկարահանված ֆիլմում կիրառվող ռեակտիվ շարժիչին:
Ինչպես գրում է Daily Mail-ը՝ Seabob F7 կոչվող սրածայր սուզանավում հեղափոխական էլեկտրական շարժիչ է կիրառվել, որը մեկ պտույտով 700 նյուտոն հզորություն է զարգացնում՝ ջրի խորություններում առաջ մղելով սուզորդին 15 կմ/ժամ արագությամբ:
Ռեակտիվ համակարգն աշխարհում առաջինն է, որը տուրբինային պտտվող անիվի (ռոտոր) հատուկ տեսակ է կիրառում, որն էներգիան ստանում է էլեկտրական շարժիչից:
Այն կարող է սուզվել մինչև ավելի քան 40 մ խորություններ, որն առավելագույն խորությունն է սիրողական մակարդակի սուզորդների համար: Այն կարող է աշխատել մեկ ժամ շարունակ, իսկ սարքի արագությունը ղեկավարվում է ձեռքով՝ 10 փոխանցման տուփերի միջոցով:
















