42-ամյա բրիտանուհին երիտասարդացել է սովորական ջրով
Բրիտանիայի 42-ամյա բնակչուհուն հաջողվել է երիտասարդանալ սովորական ջրի օգնությամբ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն:
Բրիտանուհին դիմել է նյարդաբանին՝ կանոնավոր գլխացավերի, ինչպես նաև՝ դիետոլոգին՝մարսողական խնդիրների պատճառով, և երկու բժիշկն էլ նրան խորհուրդ են տվել օրական մինչև 3լ ջուր խմել:
Մի քանի շաբաթ անց բրիտանուհին իրեն շատ ավելի լավ է զգացել՝ գլխացավերն անցել են, մարսողության համակարգը բարելավվել է, սակայն ամենից շատ նրան ապշեցրել է դեմքին կատարված փոփոխությունները:
Եթե ջրի ամենօրյա օգտագործումից առաջ արված նկարներում բրիտանուհին 50 տարեկանի տեսք ուներ, ապա մեկ ամիս անց նա անճանաչելիորեն փոխվել է՝ կնճիռները, աչքերի տակի կարմրությունն ու կապտուկներն անհետացել են, դեմքը նկատելիորեն երիտասարդացել է:










