Գիտնականները պարզաբանել են, թե գիրությունն ինչպես է մի շարք այլ հիվանդությունների պատճառ դառնում

20:38 • 13.03.14

Բրիտանացի գիտնականները պարզաբանել են, թե ինչպես է ճարպակալումը մի շարք այլ հիվանդությունների պատճառ դառնում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Lancet-ին:

 

Խոսքը վերաբերում է սրտանոթային հիվանդություններին, շաքարախտին, ինչպես նաև՝ քաղցկեղի տարբեր տեսակների:

Մասնավորապես՝ հետազոտողները կարողացել են հաստատել, որ նմանատիպ հիվանդությունների ռիսկի բարձրացման պատճառները կախված են ԴՆԹ-ի երեք հատվածների՝ cg22891070-ի, cg27146050-ի և cg166772562.-ի մեթիլավորումից:

 

Մեթիլավորումը ԴՆԹ-ի մոլեկուլների փոփոխման գործընթացն է՝ առանց ԴՆԹ-ի նուկլեոթիդների հաջորդականության փոփոխման:

Հարցն այն է, որ ԴՆԹ-ի մոլեկուլին որոշ վայրերում միանում են CH3 մեթիլ խմբերը: Դա գենի կարգավորման ամենակարևոր մեխանիզմն է:
 

Գիտնականները պարզաբանել են, թե գիրությունն ինչպես է մի շարք այլ հիվանդությունների պատճառ դառնում