ՆԱՍԱ-ն 35.000 դոլար է խոստանում Երկիրը վտանգավոր աստերոիդից փրկողին

14:46 • 13.03.14

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, փնտրում է խելացի մարդկանց, ովքեր կօգնեն փրկել Երկիրը պոտենցիալ վտանգ ներկայացնող աստերոիդներից։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, գործակալությունն առաջարկում է 35.000 դոլար պարգևավճար ցանկացած մարդու, ով եկող 6 ամսվա ընթացքում կստեղծի այնպիսի համակարգչային ծրագիր, որը կկարողանա գտնել մոլորակի համար լուրջ վտանգ ներկայացնող երկնային մարմինները։

 

ՆԱՍԱ-ն հույս ունի, որ երիտասարդ ուղեղների շնորհիվ կկարողանա ճիշտ ժամանակին հայտնաբերել այն երկնային մարմինները, որոնք կարող են բնական աղետի պատճառ դառնալ։

 

Նշվում է նաև, որ անցած 2 տասնամյակի ընթացքում գործակալությունը որոնել է 1 կմ-ից ավելի երկարությամբ վտանգավոր աստերոիդներ, և պնդում է, որ հայտնաբերել է դրանց 98%-ը։
 

ՆԱՍԱ-ն 35.000 դոլար է խոստանում Երկիրը վտանգավոր աստերոիդից փրկողին