Samsung-ը մտադիր է ստեղնաշարը տեղադրել անմիջապես օգտագործողի մատներին

00:22 • 13.03.14

Samsung-ը արտոնագրել է վիրտուալ մուտքագրման գաղափարը, որը ենթադրաբար կօգտագործվի Galaxy Glass-երի կողմից: Ստեղնաշարային կոճակները կարող են նախագծվել անմիջապես օգտագործողի մատներին:


Պատկերացրեք՝ ակնոցներով ինչ որ մեկը երթևեկում է մետրոյով, նրա սմարտֆոնին հաղորդագրություն է գալիս, սակայն հեռախոսը գրպանից հանելու փոխարեն ուղևորը նայում է իր ձեռքին և արագ կտկտացնում ափի մեջ, այդ կերպ նա պատասխան հաղորդագրություն է ուղարկում:

Հետաքրքիր է հնչում, այդպես չէ՞: Այդպես է մտածում նաև Samsung ընկերությունը, որը վերջերս արտոնագրել է իրականության վրա հիմնված տեքստի մուտքագրման եզակի միջոց:


Դատելով նկարներից՝ Samsung-ը մտադիր է իր գաջեթում օգտագործել բոլորովին այլ հասկացություն: Հատուկ ակնոցների օգնությամբ Galaxy Glass ստեղնաշարի կոճակները կնախագծվեն անմիջապես օգտագործողի մատներին:

Եթե, օրինակ, ձեռքի ուղղահայաց դիրքում «բացվի» սովորական տառատեսակների ստեղնաշարը, ապա եթե ձեռքը շրջվի, կոճակները կփոփոխվեն այլ ծառայության, ինչպիսիք են՝ Ctrl-ը, Shift-ը և Caps Lock-ը: Ցանկության դեպքում հնարավոր կլինի միացնել նույնիսկ T9 ռեժիմը:
 

Samsung-ը մտադիր է ստեղնաշարը տեղադրել անմիջապես օգտագործողի մատներին