Ներկայացվել է Volkswagen T-ROC կոնցեպտը, որը ցույց է տալիս բրենդի ապագան (լուսանկարներ)
Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է T-ROC կոնցեպտը, որը Golf-ի մոդիֆիկացված ու կատարելագործված տարբերակն է, հայտնում է crossoverplus.info-ն։
Աղբյուրը նկատում է, որ նորույթի անվանումը հուշում է, որ այն քրոսովերի ու արտաճանապարհային մոդելի հիբրիդ է։ T-ROC-ի հիմնական մոդիֆիկացիան MQB պլատֆորմն է, իսկ ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա մեքենան ունի 182 ձիաուժ հզորությամբ, 2 լ ծավալով շարժիչ, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 6.9 վայրկյանում։
T-ROC-ի առավելագույն զարգացրած արագությունը 210 կմ/ժ է։ Ըստ Volkswagen-ի ներկայացուցիչների՝ կոնցեպտը 100 կմ տարածություն անցնելու համար ծախսում է 4.9 լ վառելիք։
Բացի այդ, մեքենայի առավելություններից մեկն այն է, որ T-ROC-ի վերին պանելները կարելի է հանել, ինչը մեքենան վերածում է կաբրիոլետի։

















