Թե ինչու են կանայք գիրանում ամուսնությունից հետո

21:35 • 14.03.14

Ավսրալիայի Ֆլինդերս համալսարանի գիտնականները պարզել են, որ ամուսնությունից հետո կանանց մոտ ավելանում է մարմնի քաշը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:


Ուսումնասիրելով վերջերս ամուսնացած 350 ավստրալացի զույգերի՝ գիտնականները հաշվարկել են, որ երիտասարդ կանայք ամուսնության առաջին վեց ամիսների ընթացքում միջինը՝ 2.1 կգ քաշ են ավելացնում:


Աղջիկների մեծ մասը հարսանիքից առաջ հետևողականորեն նիհարում է՝ դիետաներ պահելով: Նրանք այդ քայլին են գնում հիմնականում հարսանյաց զգեստի պատճառով, որպեսզի հարսանեկան լուսանկարները գեղեցիկ լինեն:


Երբ հարսանիքն արդեն հիշողություն է դառնում, նրանք այլևս դրա անհրաժեշտությունը չեն տեսնում և հանգիստ ուտում են:
 

Թե ինչու են կանայք գիրանում ամուսնությունից հետո