Ե՞ս եմ խենթ, թե՞ իմ շրջապատը. այսօր Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան 135-ամյակն է
Մի անգամ Չարլի Չապլինին ուղղված նամակներից մեկում Ալբերտ Էյնշտեյնը հիացած գրել է հետևյալ տողերը. «Ձեր ֆիլմը՝ «Ոսկե տենդը», հասկանալի է ամբողջ աշխարհին, և Դուք, անկասկած, կդառնաք շատ հայտնի մարդ»։ Այս տողերին Չապլինը պատասխանել է հետևյալ կերպ. «Իսկ ես Ձեզանով է՛լ ավելի եմ հիանում։ Ձեր հարաբերականության տեսությունն աշխարհում ոչ ոք չի հասկանում, բայց ամեն դեպքում Դուք դարձել եք մեծ մարդ»։
Այսօր՝ մարտի 14-ին, լրանում է 20-րդ դարի մեծագույն ֆիզիկոս, հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան 135-ամյակը։ Այս կապակցությամբ adme.ru-ն ներկայացրել է տաղանդավոր գիտնականի լավագույն ասույթներից մի քանիսը։
1. Աշխարհում կա անվերջանալի միայն 2 բան՝ տիեզերքն ու հիմարությունը. թեկուզ տիեզերքի հաշվով ես այդքան էլ վստահ չեմ։
2. Միայն հիմարը կարգուկանոնի կարիք ունի. հանճարը պետք է իշխի քաոսի վրա։
3. Գոյություն ունի կյանքն ապրելու 2 տարբերակ։ Առաջին՝ հավատալով, թե հրաշքները գոյություն ունեն, և 2-րդ՝ իբր շուրջ բոլորը հրաշքներ են կատարվում։
4. Կրթությունն այն է, ինչ մնում է դպրոցում սովորած ամեն ինչը մոռանալուց հետո։
5. Մենք բոլորս էլ հանճարներ ենք։ Բայց եթե դուք դատեք ձկանը՝ ըստ ծառը մագլցելու նրա կարողությունների, ապա այն ողջ կյանքը կապրի՝ իրեն հիմար համարելով։
6. Միայն անհեթեթ փորձեր անողները կկարողանան հասնել անհասանելիին։
7. Չգիտեմ, թե ինչ զենքով են կռվելու Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն 4-րդի ժամանակ կռվելու են փայտերով ու քարերով։
8. Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքները։ Վերջինս սահմանափակ է, մինչդեռ երևակայությունը գրավում է ողջ աշխարհը՝ խթանելով առաջընթացն ու էվոլուցիան։
9. Անիմաստ է անընդհատ նույն բանն անել ու սպասել այլ արդյունքների։
10. Նա, ով ուզում է վայրկենապես տեսնել իր աշխատանքի արդյունքները, պետք է կոշկակար դառնա։
11. Կյանքը հեծանիվ վարելու պես բան է. հավասարակշռությունը պահելու համար հարկավոր է շարժվել։
12. Ձգտեք ոչ թե հաջողության, այլ՝ որ Ձեր կյանքն իմաստ ունենա։
13. Որքան շատ է իմ փառքն աճում, այդքան շատ եմ ես հիմարանում. անկասկած, դա համընդհանուր կանոն է։
14. Հարց, որն ինձ փակուղու առաջ է կանգնեցնում՝ ե՞ս եմ խենթ, թե՞ իմ շրջապատը։
15. Երբեք սխալներ չգործած մարդը երբեք որևէ նոր բան չի փորձել։
16. Հաղթելու համար նախևառաջ պետք է խաղալ։
17. Եթե գրասեղանի վրայի թափթփվածությունը նշանակում է նույնպիսի խառնաշփոթ գլխում, ապա ի՞նչ է նշանակում դատարկ գրասեղանը։
18. Եթե հարաբերականության տեսությունն ապացուցվի, ապա գերմանացիները կասեն, որ ես գերմանացի եմ, ֆրանսիացիները կասեն՝ աշխարհի քաղաքացի։ Բայց եթե իմ տեսությունը հերքվի, ապա ֆրանսիացիներն ինձ գերմանացի կանվանեն, իսկ գերմանացիները՝ հրեա։
19. Ես վերապրել եմ 2 պատերազմ, 2 կնոջ ու Հիտլերին։










