Էլոն Մասկը մտադիր է գործարկել գոյություն ունեցող ամենածանր հրթիռը, որը Մարս կուղարկվի (լուսանկարներ)
PayPal համակարգի և Tesla Motors ընկերության հիմնադիր Էլոն Մասկին պատկանող SpaceX տիեզերական ընկերությունն այս տարվա ընթացքում կիրականացնի նորագույն և գոյություն ունեցող հրթիռներից ամենահզորի փորձնական թռիչքը:
Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ ամենածանր հրթիռի մեծությունը հավասարազոր է 15 Boeing 747 ինքնաթիռների ամբողջական հզորությանը՝ միասին թռչելիս:
Պատմության մեջ միայն մեկ հրթիռ է ավելի ծանր եղել, քան SpaceX -ի Falcon Heavy-ն: Դա ՆԱՍԱ-ի Saturn V օդանավն էր, որը տիեզերք է հասցրել Apollo և Skylab առաքելությունները 1966-73 թվականներին:
Falcon Heavy-ն, համենայն դեպս, հարմարեցված է Մարս թռչելու համար:














