ԵՄ-ն որոշել է բջջային հեռախոսների լիցքավորման ընդհանուր համակարգի անցնել
Եվրամիությունը որոշում է ընդունել, որը պարտադրում է բջջային հեռախոսներ արտադրողներին, որոնք իրենց արտադրանքը սպառում են ԵՄ-ի երկրներում, երեք տարիների ընթացքում անցում կատարել լիցքավորման համընդհանուր սարքերի, գրում է interfax.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական Le Monde թերթին:
Այդ որոշումը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կողմից նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ:
ԵՄ անդամ երկրների տարածքում բջջային հեռախոսների լիցքավորման ընդհանուր համակարգ ներդնելու պլանների մասին Բրյուսելում հայտարարել են դեռևս 2011 թվականին: Այդ ժամանակ դա արժանացել էր այնպիսի ընկերությունների հավանությանը, ինչպիսին են Samsung-ը, Sony Ericsson-ը, Nokia-ն: Սակայն արդյունքում պլանն այդպես էլ չէր իրականացվել:
Le Monde-ը նշում է, որ այժմ Եվրահանձնաժողովում պետք է որոշեն, թե ինչպիսին են լինելու միասնական լիցքավորման սարքի վերաբերյալ կոնկրետ պահանջները:










