Facebook-ում գովազդային տեսահոլովակներ են հայտնվել (տեսանյութ)

15:19 • 14.03.14

Facebook կայքը, որը գովազդների շնորհիվ միլիարդավոր դոլարներ է վաստակում, այժմ «կուրախացնի» իր օգտատերերին նաև գովազդային հոլովակներով, գրում է buro247.ru-ն։

 

Կայքը հայտարարել է Premium Video Ads ծրագրի թողարկման մասին։ 15 վայրկյան տևողությամբ գովազդային ֆիլմերը կմիանան ավտոմատ կերպով, սակայն՝ անձայն։

 

Գովազդային հոլովակների հայտնվելը Facebook-ում կանխատեսելի էր՝ հաշվի առնելով այն եկամուտները, որոնք կարող է բերել սոցկայքին։
 

 

Facebook-ում գովազդային տեսահոլովակներ են հայտնվել (տեսանյութ)