Նոր բացահայտումներ Apple-ի՝ սպասվելիք iWatch ժամացույցի մասին (լուսանկարներ). Business Insider

08:35 • 14.03.14

Ամերիկյան տեխնոլոգիական ընկերության թողարկելիք նորագույն սարքավորման՝ iWatch ժամացույցի մասին համացանցում վերջերս նորանոր տեղեկություններ են հայտնվում:


Ինչպես ներկայացնում է Business Insider-ը՝ այս անգամ ուշադրության կենտրում է հայտնվել Apple-ի երկար սպասված ապագայի ժամացույցի դիզայնը: Ամերիկյան ընկերությունը iWatch-ի վրա աշխատող թիմում բուժմասնագետների է ներգրավել, ինչից ենթադրվում է, որ այն իսկապես կարող է ֆիթնես ծրագրով համալրված թևկապ լինել:


Ըստ որոշ աղբյուրների բնութագրության՝ նոր սարքավորմանը ներկառուցված ֆիթնես ծրագրի սենսորները կարտացոլեն այն կրողի շարժման ալգորիթմներն ակտիվության ժամանակ: Սարքի օգնությամբ հնարավոր է ճշգրիտ հաշվարկել այն կրողի քայլերն ու դրանց հաճախականությունը՝ պարզելով, թե արդյո՞ք վերջինս արագ ընթացքի մեջ է գտնվում, թե՞ պարզապես զբոսնում է:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուսանկարներ էին հրապարակվել, որոնք ներկայացնում էին iWatch-ի հնարավոր դիզայնն ու գործարկման ձևը:
 

Apple iWatch concept design

Apple iWatch concept

iWatch

Նոր բացահայտումներ Apple-ի՝ սպասվելիք iWatch ժամացույցի մասին (լուսանկարներ). Business Insider