Թե ինչ փոփոխությունների է ենթարկվել Nissan GT-R սպորտային մեքենան 2014-ին (լուսանկարներ)

01:00 • 14.03.14

Վերջին 10 տարիների ընթացքում ամենաքննարկվող սպորտային մեքենան, թերևս, Nissan GT-R-ն է եղել, որը նույնքան արագ է, որքան Porsche 911-ը, սակայն՝ երկու անգամ ավելի էժան:


Ինչպես գրում է Motor.ru-ն՝ Nissan-ի սպորտային մոդելը միշտ հիացրել իր արդյունավետությամբ և արագությամբ, սակայն շատերը քննադատել են այն հարմարավետության բացակայության համար: Քննադատներին ի պատասխան ճապոնական ընկերությունը մշտապես կատարելագործել է այն՝ ամեն տարի որևէ նորություն ներմուծելով կուպեի կառուցվածքում կամ դիզայնում:


Բացառություն չէ նաև 2014-ը, իսկ փոփոխություններն այս անգամ ավելի քան անսպասելի էին: Այժմ GT-R-ի թարմացված մոդելը ներկայանում է Dunlop SP Sport Maxx GT 600 DSST CTT անվադողերով, որոնք տեղադրված են նաև GT-R Nismo մոդելում:
Մեքենան զինվել է նաև ավելի հզոր շարժիչով՝ 550 ձիաուժ հզորությամբ, որը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.9 վայրկյանում:


Սակայն ճապոնացիներն այսքանով չեն սահամանափակվել. 2014-ին GT-R-ն իրագործել է ամենամեծ քայլը դեպի հարմարավետություն: Նոր թափարգելի (բուֆեր) շնորհիվ աղմուկի զգալի նվազում է նկատվում: Նորովի է ներկայացվել նաև մեքենայի սրահը՝ գեղեցիկ սպիտակ կաշվով պատված: 

 

Թե ինչ փոփոխությունների է ենթարկվել Nissan GT-R սպորտային մեքենան 2014-ին (լուսանկարներ)