Բրիտանացու դեմքը վերականգնել են 3D տպիչի միջոցով (լուսանկարներ)
3D տպագրության տեխնոլոգիան արագորեն ներթափանցում է մարդու կյանքի ամենատարբեր ոլորտներ, այդ թվում՝ բժշկության ոլորտ։ Ինչպես նշում է independent.co.uk-ը, իռլանդացի բժիշկներին հաջողվել է աննախադեպ վիրահատություն իրականացնել։
Նրանք 3D տպիչի միջոցով վերականգնել են սարսափելի ավտովթարի պատճառով դեմքի կեսը կորցրած երիտասարդի երեսը։ Աղբյուրը մանրամասնում է, որ Կարդիֆի բնակիչ 29-ամյա Սթիվեն Փաուերսի աչքերն ու այտոսկրերը խիստ վնասվել էին ու տեղաշարժվել, ուստի նա անընդհատ ստիպված էր թաքցնել դեմքը՝ վախենալով շրջապատի ծաղրական արձագանքից։
Երիտասարդ բարմենին օգնելու համար մասնագետները տպիչով ստեղծել են դեմքի բոլոր վնասված հատվածները, այնուհետ մի քանի վիրահատությունների ընթացքում «հավաքել» բրիտանացու ամբողջական դեմքը։
Թեև սա առաջին դեպքը չէ, երբ 3D տպագրությունն օգտագործվում է վիրահատական նպատակներով, այնուհանդերձ առաջին անգամ է, երբ տեխնոլոգիան կիրառվում է վիրահատական բոլոր փուլերում։












