Samsung-ի Galaxy S5 սմարթֆոնի 10 առանձնահատկություն, որոնք հատուկ չեն iPhone-ին. Business Insider (լուսանկարներ)
Համաշխարհային շուկայում շարունակվում է սմարթֆոններ արտադրող երկու լավագույն ընկերությունների միջև պայքարը: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում Samsung-ի՝ վերջերս ներկայացված նորագույն Galaxy S5 սմարթֆոնի 10 առանձնահատկությունները:
Համեմատականներ անցկացնելով iPhone-ի հետ՝ աղբյուրը ներկայացրել է հարավկորեական ընկերության նորագույն արտադրանքի այն հիմնական նորարարությունները, որոնցով օժտված չէ ամերիկյան տեխնոլոգիական հսկայի iPhone-ը:
Հաղորդվում է, որ Galaxy S5-ը ԱՄՆ-ում վաճառքի կհանվի ապրիլին:
Samsung-ը համագործակցում է PayPal-ի հետ, ինչի շնորհիվ հեռախոսի օգտատերը կարող է իր մատնահետքի օգնությամբ հաստատել վճարումներն անմիջապես հեռախոսից:

Samsung-ի նոր հեռախոսը մի քանի րոպե ջրում հայտնվելով՝ չի վնասվում, ինչը չենք կարող ասել iPhone-ի մասին:

Տեսախցիկը 16 մեգապիքսել լուսանկարներ է անում, մինչդեռ iPhone 5S-ի տեսախցիկով 8 մեգապիքսել լուսանկարներ կարելի է ստանալ:

Galaxy S5-ը, ինչպես և iPhone-ը, ներկայանում է 16 գեգաբայթ և 32 գեգաբայթ հիշողությամբ մոդելներով, սակայն S5-ի microSD հիշողության քարտը 128 գեգաբայթի հնարավորություն է ընձեռում:

Galaxy S5-ն առաջին հեռախոսն է, որը HDR preview հնարավորությունն է ընձեռում՝ թույլ տալով լուսանկարելուց առաջ տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա լուսանկարը՝ դրան էֆեկտներ հաղորդելուց հետո:

Galaxy S5-ով հնարավոր է 4K որակով տեսանյութեր նկարահանել, որը HD որակի քառակին է:

Galaxy S5-ի էկրանը կարող է սև-սպիտակ գույնով պատվել՝ մարկոցի լիցքը խնայելու համար: Երբ հեռախոսի լիցքավորումն սպառվում է, այն անցնում է մոնոխրոմ էներգիա խնայող ռեժիմի, որը բազմապատկում է մնացած լիցքը:

Մարտկոցի խափանվելու դեպքում այն հնարավոր է նորով փոխարինել, ինչը հնարավոր չէ անել iPhone-ի հետ:

Galaxy S5-ը ներկայանում է ներկառուցված սենսորով, որը թույլ է տալիս ստուգել սրտխփոցը՝ հեռախոսի ետին մասում տեղադրված ֆիթնես հավելվածի շնորհիվ:

Galaxy S5-ը համալրված է պատկերների չիպով, որն արագորեն կարգավորում է էկրանի գույնն ու կոնտրաստը՝ համապատասխանեցնելով շրջակա միջավայրի հետ, որպեսզի այն ավելի պարզ երևա ցանկացած վայրում:
.jpg)










