Մի քանի տարի անց խանութների ցուցափեղկերին կհայտնվի գերհատուկ բանջարեղեն

21:54 • 15.03.14

Խանութների ցուցափեղկերին մի քանի տարի անց կարող է հայտնվել արևային ճառագայթներից աչքերը պաշտպանող հակաօքսիդանտներ, հատկապես՝ զեակսանտին պարունակող գերհատուկ բանջարեղեն: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն` հղում կատարելով Kedem.ru-ին:


Բանջարեղենի տարբեր տեսակներն այդ նյութն արտադրում են շատ մեծ քանակությամբ` տերևները վառ լուսավորության ազդեցությունից պաշտպանելու նպատակով:


Կոլորադոյի համալսարանից Էլիզաբեթ Լամբերդին պատմել է, որ բանջարեղենների նոր սերունդը նախատեսված է տիեզերական կայանների տարածքներում աճեցնելու համար, սակայն այն կարելի է կիրառել նաև սովորական պայմաններում:


Առայժմ տիեզերական տեխնոլոգիաները փորձարկվել են միայն կանաչ տերևազարդ բանջարեղենների վրա, քանի որ դրանք ավելի հեշտ է աճեցնել փակ տարածության մեջ և ամեն օր թողնել վառ լույսի ներգործման տարածքում:
 

Մի քանի տարի անց խանութների ցուցափեղկերին կհայտնվի գերհատուկ բանջարեղեն