ԱՄՆ-ում արձանագրվել է ՄԻԱՎ-ի՝ կնոջից կնոջն անցնելու բացառիկ դեպք

13:46 • 15.03.14

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում գրանցվել է հազվագյուտ դեպք, երբ ՄԻԱՎ վարակը կնոջից կնոջ է փոխանցվել, հայտնում է Daily Mail-ը՝ հավելելով, որ նրանք միասեռական են։

 

Հաղորդվում է, որ 46-ամյա ամերիկուհու մոտ (անունը չի նշվում) հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, իսկ հետագայում պարզվել է, որ դա տեղի է ունեցել վարակակիր լեսբուհու հետ սեռական հարաբերություններ ունենալու պատճառով (դաշտանի շրջանում՝ արյան միջոցով)։

 

Բժշկական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց մոտ ՄԻԱՎ-ի գենետիկ տեսակն 98%-ով համապատասխանում է իրար։ Նշվում է, որ վարակակիրը սեփական նախաձեռնությամբ դադարեցրել է դեղամիջոցների օգտագործումը, ինչի պատճառով էլ ՄԻԱՎ-ը փոխանցվել է նրա ընկերուհուն։
 

ԱՄՆ-ում արձանագրվել է ՄԻԱՎ-ի՝ կնոջից կնոջն անցնելու բացառիկ դեպք