Վաղը երկրի ուղեծիր բաց կթողնեն «ժողովրդական» արբանյակներ (տեսանյութ)

23:59 • 15.03.14

«Ժողովրդական» արբանյակների` 2 տարի առաջ Kickstarter-ի համար 70.000 դոլար հավաքած նախագիծն այս հանգստյան օրերին վերջապես կմեկնի տիեզերք: Այս մասին հաղորդում է rbc.ru-ն:


Ամեն ինչ սկսվել է 2011թ.-ին, երբ Քորնելի համալսարանի երիտասարդ ուսանող Զակ Մանչեսթերը հայտնի kraudfanding-ի ժամանակ բավականին անսովոր ընկերություն հիմնեց:

 

Նա մարդկանց առաջարկում էր դառնալ տիեզերական գիտափորձի մասնակից և տիեզերք բաց թողնել իրենց սեփական արբանյակը:


Ծրագրի կայք-էջում նա նշել էր, որ իր նպատակն է՝ «տիեզերական ճանապարհորդությունը» դարձնել մատչելի և հասանելի բոլոր նրանց համար, ում կհետաքրքրի դա:


Յոթ տարվա ընթացքում նա ստեղծել է արբանյակների փորձանմուշներ, որոնք կարող են ամփոփվել մեկ հրթիռում և երկրի ուղեծիր ուղարկվել միաժամանակ: Այսպիսով՝ այս կիրակի KickSat-ը կմեկնի տիզերք Cape Canaveral-ից:

 


 

Վաղը երկրի ուղեծիր բաց կթողնեն «ժողովրդական» արբանյակներ (տեսանյութ)